Krekuged | Official Website

Գաղափար

«Գրէ՛ քուկդ» Կարճ ծրագրային մտապատկեր

kerekuged.com «Գրէ՛ քուկդ» («Գրի՛ր քոնը») ծրագիր է, որի նպատակն է՝ քաջալերել անհատներին Հայաստանում/Արցախում և Սփյուռքում՝ գրել անձնական հուշի, հատուկ փորձառության կամ յուրահատուկ իրադարձության մասին, որը կապված է Արցախի երկրորդ պատերազմի և դրա հետևանքների հետ։

Ծրագիրը երեք նպատակ ունի՝

Ա․ նպատակն է՝ գրել քաջալերանք․ թեև դյուրին չէ գրել հուզումնալից, բարդ թեմաների կամ վիրավորվելու դեպքի մասին, բայց և այնպես՝ գրելն ինքնին կօգնի անձնական կամ համայնքի մակարդակներում մշտապես և հոգեպես վերլուծել տեղի ունեցած իրադարձությունները։ Բացի այդ՝ կարող է յուրահատուկ մթնոլորտ ստեղծել՝ իրար լսելու համար։ Այս նախաձեռնության նպատակն է՝ հավաքել 1․000 պատմություն Հայաստանից, ևս 1․000-ը՝ Սփյուռքից։ Եկե՛ք միասին մեր սրտի խորքից բխող գեղեցիկ խճանկար պատրաստենք։ Եկե՛ք միասին ստեղծենք գրելու ցանկություն՝ մեր երկրորդ նպատակին հասնելու համար։

Բ․ նպատակն է՝ մեր ջանքերով լսելի դարձնել մեր վավերական ու իրական մարդկային պատմություններն ամբողջ աշխարհին։ Այստեղ սկսվում է դժվարությունը՝ թարգմանել մեր պատմվածքները 100 լեզուներով։ Այս նախաձեռնությունը թեև երազային «ուտոպիա» կարող է թվալ, բայց և այնպես՝ կարելի է իրականացնել ընդհանուր ջանքերով, մեր ընկերների հետ համատեղ՝ տարածելու ամբողջ աշխարհում։ Նվիրումով, կազմակերպվածությամբ ու համագործակցությամբ կարող ենք իրագործել ծրագիրը։ Եթե որպես սկիզբ կարողանանք 100 պատմվածք թարգմանել 30 տարբեր լեզուներով, արդեն իսկ մեծ աշխատանք կլինի։

Գ․ նպատակն է՝ հատուկ միջազգային օր սահմանել, և որտեղ հնարավոր է՝ ընթերցել այդ պատմվածքները՝ միահամուռ կերպով, տարբեր երկրների զբոսայգիներում և հանրային այլ վայրերում։ Մեծապես կգնահատվի, եթե ամբողջ աշխարհից ճանաչված անձինք՝ դերասաններ և դերասանուհիներ, արվեստագետներ և այլ հայտնիներ, մասնակցեն այս նախաձեռնությանը։

«Գրէ՛ քուկդ» Կարճ ծրագրային մտապատկեր

krekuged.com «Գրէ՛ քուկդ» ծրագիր մըն է որուն նպատակն է քաջալերել անհատներ Հայաստանի/Արցախի եւ Սփիւռքի մէջ գրեն անձնական յուշի մը, յատուկ փորձառութեան մը կամ իւրայատուկ պատահարի մը մասին որ կապակցութիւն ունի Արցախի երկրորդ պատերազմին ու անոր հետեւանքներու հետ։

Ծրագիրը ունի երեք նպատակներ՝

Ա․ նպատակն է՝ գրելու քաջալերանք․ թէեւ դիւրին չէ գրել յուզումնային, բարդ նիւթերու, կամ վիրային պատահարներու մասին, բայց եւ այնպէս գրելը ինքնին կ՛օգնէ անձնական թէ համայնական մակարդակներու վրայ մտապէս ու հոգեպէս վերլուծելու պատահարները։ Նաեւ, կրնայ պատրաստել իւրահատուկ միջավայր մը զիրար լսելու։ Այս նախաձեռնութեան նպատակն է հաւաքել 1000 պատմութիւններ Հայաստանէն եւ 1000 ալ Սփիւռքէն։ Եկէ՛ք միասին շինենք մեր սրտի խորքէն արտայայտուող գեղեցիկ խճանկարչութիւն <մոզայիք> մը ։ Եկէ՛ք միասին ստեղծենք նոր խանդ մը գրելու, հասնելու համար մեր եկրորդ նպատակին։

Բ․ նպատակն է՝ մեր ճիգերով լսելի դարձնենք մեր վաւերական ու ճշմարիտ մարդկային պատմութիւնները ամբողջ աշխարհին։ Հոս կը սկսի դժուարութիւնը՝ թարգմանելու մեր պատմուածքներն ու գրականութիւնը 100 լեզուներու։ Այս նախաձեռնութիւնը թէեւ երազային <ութօփիփ> կը թուի բայց և այնպէս կարելի է իրակացնել համայնական ճիգերով մեր բարեկամներուն հետ, հասցնելու աշխարհի ամէն կողմը։ Նուիրումով, կազմակերպուածութեամբ ու համագործակցութեամբ կրնանք կատարելագործել ծրագիրը։ Եթէ սկսելու համար իսկ կարենանք թարգմանել 100 պատմուածքներ 30 տարբեր լեզուներու, արդէն իսկ կարելի կ՛ըլլայ իրականացնել մեծատար աշխատանք մը։

Գ․ նպատակն է՝ յատուկ միջազգալին օր մը նշանակել եւ ուր որ կարելի է ընդերձել այս պատմուածքները, միահամար ձեւով, բազմաթիւ երկիրնեու հանրային պարտէզներու ու այլ տեղերու մէջ․ գնահատելի պիտի ըլլայ եթէ երեւելի անձիք – դերասաններ ու դերասանուհիներ, արուեստագէտներ եւ այլ յայտնի անձիք մասնակցին այս ձեռնարկին աշխարհի ամէն կողմերէն։