Krekuged | Official Website

«Կաղնուն» Նժդեհ Ջավախքցի

banner

Կաղնուն

Գիշերն է մութ` մռայլադեմ, սև թևերը տարածել,
Զարհուրելի իր խավարով, տեսածիրը շղարշել.
Հողմն է շաչում` հեծած սև ձին, սև մոլոցքից խենթացած,
Սմբակների տակ տրորում` թուփ ու ծաղիկ նոր բացված.
Հուդահեղեղ թոն է տեղում, կայծակներն են գիժ խաչվել,
Մռայլադեմ գորշ երկնքում, կյանքն ու մահն են ընդհարվել.
Հին կաղնին է շանթահարվել, ծառի բունն է այրվում,
Խանձված ծառի պիրկ կեղևից, գոլ արցունք է լուռ ծորում.
Թավ անտառի միակ կաղնուն, այսօր բախտ է վիճակվել,
Խև բնության աղետի դեմ միանձնաբար պայքարել.
Ճիշտ է, հեշտ չի դիմակայել` և կրակին, և հողմին,
Սակայն` նման փորձանք կյանքում շատ է տեսել այս կաղնին.
Ծիղ ու ծաղիկ, կոճակ, կոկոն` կրակվում են բոցերում,
Չվայելած` ծաղկունք, գարուն, լույս աշխարհից բաժանվում,
Սակայն կաղնին արմատներով, կարծր ժայռեր է ճեղքել,
Հաստատակամ ու միշտ խրոխտ` աղետներին`բեկանել.
Ծառից թափվող տերևները հույս են տալիս մայր ծառին.
-Թող հեղեղվի հորդուն անձրև, կայծակները` թող խաչվեն,
Հողմը` մահերգ, թող շառաչի, հանց խենթերի խև ըղձանք,
Մենք չեք մեռել, մենք չենք մեռնում, նորից կգանք …ու միշտ կանք.
Էլի կգա առավոտը, կրկին արև կծագի,
Ու ահավոր այս գիշերին, լուսաբացը կցրի,
Փափլիկ ամպը` արդար ճութով քո վերքերը կսրբի,
Ու սաղարթիդ նորեկներին, մեղմ զեփյուռը կշոյի…
9․2020 թ․ Նժդեհ Ջավախքցի

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *