Krekuged | Official Website

Զինվորիս

banner

Զինվորիս

 

Մեր սգվոր հոգու վերքերը խուրունկ,

Լուռ մռմռում են դաժան կսկծից,

Հողն իր մեջ ծծաց` արյուն, արտասուք,

Ողբում է թաքուն իր տաքուկ վշտից:

 

Երեկվա խանձված բազում ծառ ու տունկ,

Հանուն Ավետյաց երկրի նոր ցայգի,

Դարձած գերեզման` կծխեն լուռ խունկ,

Հանց մարտիրոսներ, հանուն`գալիքի:

 

Չար անապատի մթության մեջ թունդ,

Նրանք այրվեցին, հանց մոմ` փրկանքի,

Լույսի ծարավից, որպես վաղվա հունդ,

Քուն մտան հույսով` գալոց գարունքի:

 

Համայն չարի դեմ, չէ՛, Դուք չիջաք ծունկ,

Բայց ես կծնկեմ առաջ Ձեր Փառքի,

Ու կասեմ, ոչ մի սրբապիղծ կրունկ,

Ձեր պաշտած Հողում չպիտի քայլի…

 

Արդար վրեժից կծլի նոր տունկ,

Արյունով հունցված հողումս հայրենի,

Առանց դավաճան, մի օր` ոնց բռունցք,

Մեր երազանքը կկոչենք կյանքի..

 

10․2020 թ․ Նժդեհ Ջավախքցի


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *